Իրանի դեմ ԱՄՆ դաժան պատժամիջոցների կիրառումը տնտեսական ահաբեկչություն է. Ռոհանի
(last modified Wed, 30 Jun 2021 13:30:34 GMT )
Հունիս 30, 2021 18:00 Asia/Tehran
  • Իրանի դեմ ԱՄՆ դաժան պատժամիջոցների կիրառումը տնտեսական ահաբեկչություն է. Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ դաժան պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ կառավարության քայլը տնտեսական ահաբեկչություն է»:

Այսօր կայացած կառավարության նիստում, նշելով, որ անցած երեք տարիների ընթացքում Իրանի ժողովուրդը ենթարկվում է ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի նախկին նախագահի արածը պատերազմից վեր էր: Դա հիվանդների ու նույնիսկ տարեց մարդկանց դեմ տնտեսական ահաբեկչություն էր»:

Անդրադառնալով ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ նոր կառավարության պաշտոնյաների հայտարարություններին, նախագահ Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդն ակնկալում է, որ դա արագ տեղի կունենա»:

Նշելով, որ աշխարհի ժողովուրդների համար պարզ է դարձել, որ Իրանը երբեք չի ձգտել զանգվածային կոտորածի, քիմիական,  կենսաբանական և միջուկային զենք ունենալ, նախագահ Ռոհանին հավաստիացրել է.«ՀԳՀԾ-ն փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  չի ձգտում  միջուկային զենք ունենալ ևխաղաղանպատակ միջուկային  գործունեություն է ծավալում»: