Հիլ պարբերական.«Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անազդեցիկ են»
Ամերիկյան Հիլ պարբերականը հաղորդել է, որ Թրամփի նախագահության օրոք, ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունն անազդեցիկ է եղել և այդպես է լինելու նաև Բայդենի նախագահության օրոք:
Հոդվածագիր Բրայան Բումանը քննադատելով Բայդենի սադրիչ ու թշնամական քայլերը, գրել է, որ դիվանագիտությունը Իրանի միջուկային խնդրի դեմ առճակատվելու լավագույն տարբերակն է:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ն վերականգնելու նպատակով Վիեննայում բանակցությունների 7-րդ փուլի կայացման հավանականությանը, պարբերականը գրել է.«ԱՄՆ-ը ճակատագրական պահի է մոտեցել Իրան-ԱՄՆ դիվանագիտության հարցով, որը կարող է կարևոր հետևանքներ ունենալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ապագայի համար»:
Ամերիկյան պարբերականը գրել է, որ չնայած Իրանի ժողովուրդը ծանր է վճարել, սակայն ԻԻՀ-ը դեռ դիմակայում է ԱՄՆ-ի ճնշումներին և այդ պատժամիջոցներն առավել քան երբևէ հակաամերիկյան զգացմունքներ են առաջացրել Իրանի ժողովրդի մոտ:
Հիլ պարբերականի հոդվածում նշված է, որ պատժամիջոցների կիրառումն ապարդյուն է եղել Թրամփի նախագահության օրոք և Բայդենի շրջանում ևս ապարդյուն է լինելու: