Աֆղանստանից միաժամանակ Թեհրան է ժամանել չորս քաղաքական պատվիրակություն
https://parstoday.ir/hy/news/iran-i145060-Աֆղանստանից_միաժամանակ_Թեհրան_է_ժամանել_չորս_քաղաքական_պատվիրակություն
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Ասիայի գլխավոր տնօրեն Ռասուլ Մուսավին հայտարարել է Աֆղանստանից Իրան ժամանած չորս պատվիրակությունների միաժամանակ ներկայության մասին, որոնց նպատակն է հանդիպել ԱԳՆ պաշտոնյաների հետ և կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 07:00 Asia/Tehran
  • Աֆղանստանից միաժամանակ Թեհրան է ժամանել չորս քաղաքական պատվիրակություն

Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Ասիայի գլխավոր տնօրեն Ռասուլ Մուսավին հայտարարել է Աֆղանստանից Իրան ժամանած չորս պատվիրակությունների միաժամանակ ներկայության մասին, որոնց նպատակն է հանդիպել ԱԳՆ պաշտոնյաների հետ և կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,  Ռասուլ Մուսավին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Թեհրանը հյուրընկալում է խորհրդարանական մշակութային հանձնաժողովի պատվիրակությանը, Թալիբանի բարձրաստիճան քաղաքական պատվիրակությանը, հանրապետության բարձրաստիճան քաղաքական պատվիրակությանը և Աֆղանստանի  քաղաքացիների նույնականացման գործընթացը վերահսկող  բարձրաստիճան պատվիրակությունը:

Թալիբանի պատվիրակությունը Թեհրան է այցելել  Իրանի իշխանությունների պաշտոնական հրավերով: Պատվիրակությունը գլխավորում է Շիրմոհամմադ Աբբաս Ստանիկզայը:

Աֆղանստանում անապահովության և քաղաքացիական պատերազմի վերսկսման հավանականությունը մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում:

Թեհրանն աշխատում է Աֆղանստանում ներգրավված կողմերի միջև խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: