Գուտերեշը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանների ավերման գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i145318-Գուտերեշը_կոչ_է_արել_դադարեցնել_պաղեստինցիների_բնակարանների_ավերման_գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանները ոչնչացնելու գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2021 14:40 Asia/Tehran
  • Գուտերեշը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանների ավերման գործողությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանները ոչնչացնելու գործողությունները:

Հանդես գալով մի հաղորդագրությամբ Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դոժարիկը շեշտել է.«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հորդանան գետի Արևմտյան ափի Աղվարի շրջանի Հոմսա Ալ-Բաղիյա գյուղում պաղեստինցիների սեփականության ոչնչացման քաղաքականությամբ և այս քայլը միջազգային օրենքների դեմ է համարում»:

Ոչնչացնելով պաղեստինցիների բնակարանները և այդ տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցմամբ Սիոնիստական ռեժիմը մտադիր է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառուցվածքը և նրանց տալ սիոնիստական ինքնություն որպեսզի պաղեստինյան տարածքներում կայունացնի իր տիրակալական ձգտումները:

Ըստ միջազգային օրենքների այս ավանները անօրինական են: