Գուտերեշը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանների ավերման գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանները ոչնչացնելու գործողությունները:
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դոժարիկը շեշտել է.«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հորդանան գետի Արևմտյան ափի Աղվարի շրջանի Հոմսա Ալ-Բաղիյա գյուղում պաղեստինցիների սեփականության ոչնչացման քաղաքականությամբ և այս քայլը միջազգային օրենքների դեմ է համարում»:
Ոչնչացնելով պաղեստինցիների բնակարանները և այդ տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցմամբ Սիոնիստական ռեժիմը մտադիր է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառուցվածքը և նրանց տալ սիոնիստական ինքնություն որպեսզի պաղեստինյան տարածքներում կայունացնի իր տիրակալական ձգտումները:
Ըստ միջազգային օրենքների այս ավանները անօրինական են: