Իրանական «Երեխաներ» ֆիլմը կմասնակցի Հայաստանում կայանալիք փառատոնին
Հուլիս 10, 2021 13:34 Asia/Tehran
Ռեժիսոր Ամիր Դարյանիի և պրոդյուսեր Նաիմ Բախթիարիի «Երեխաները» ֆիլմը մասնակցելու է Հայաստանում անցկացվելիք «Ֆրեսկո» 8-րդ միջազգային կինոփառատոնին: Այս մասին հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը:
2021 թվականի օգոստոսի 20-ից 29-ը Երևանում տեղի է ունենալու «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնը, որը կենտրոնացած է պատերազմի, բռնության, էկոլոգիական աղետների, խաղաղության, համերաշխության, հումանիզմի և համաշխարհային արժեքների աջակցմանն ուղղված աշխատանքների վրա:
«Երեխաներ» կարճամետրաժ ֆիլմը հմապատասխանումէ փառատոնի պահանջներին:
«Երեխաներ» կարճամետրաժ ֆիլմն անդրադառնում է ամուսնալուծության խնդրին և դրա ազդեցությանը երեխաների ենթագիտակցության վրա ՝ անկախ նրանց տարիքից ու սեռից:
Պիտակ