Իրանական «Դաղի» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/iran-i145698-Իրանական_Դաղի_կարճամետրաժ_ֆիլմը_կցուցադրվի_Հայաստանում
«Դաղի» կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորն է Ֆաթեմե Մահմուդին, կցուցադրվի Հայաստանի Ֆրեսկո ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնական բաժնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2021 13:17 Asia/Tehran
  • Իրանական «Դաղի» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

«Դաղի» կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորն է Ֆաթեմե Մահմուդին, կցուցադրվի Հայաստանի Ֆրեսկո ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնական բաժնում:

Մեհր գործակալության հաղորդման համաձայն, այս կարճամետրաժ ֆիլմը պատմում է Հաֆիզ անունով մի անձնավորության մասին, ով  ամեն գիշեր  սահմանին կրակոցների ձայնը լսելով, գնում է այնտեղ, գաղթյալներից դիակներից մնացած իրեր վերցնելու համար: Մի գիշեր, դիակների մեջ, նա նկատում է մի անկյունում թաքնված մի երիտասարդ աղջկա և նրա երեխային:

Ֆրեսկո ժամանակակից արվեստի և հոգևոր էթիկական ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստանի ամենահեղինակավոր փառատոններից է: Այն անցկացվում է ամեն տարի, բարոյական և մշակութային երկխոսությունների միջոցով սերը, համերաշխությունը, հանդուրժողականությունը և մարդկային արժեքները պահպանելու և տարածելու նպատակով, ինչպես նաև հոգևոր-բարոյական ֆիլմերի մշակման և դրանց` որպես սոցիալ-մշակութային կարևոր գործոնների մեծացման նպատակով: Այս տարին այն կանցկացվի օգոստոսի 20- 29-ին Երեւանում: