ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցները կվերանայվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i146156-ԱՄՆ_ի_հակաիրանական_նոր_պատժամիջոցները_կվերանայվեն
Ամերիկյան հրատարակությունը գրել է, որ Վաշինգտոնը քննարկում է Վիեննայի բանակցությունների ձախողման դեպքում Չինաստանին իրանական նավթի վաճառքի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 04:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցները կվերանայվեն

Ամերիկյան հրատարակությունը գրել է, որ Վաշինգտոնը քննարկում է Վիեննայի բանակցությունների ձախողման դեպքում Չինաստանին իրանական նավթի վաճառքի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը:

Ամերիկյան Wall Street Journal– ը գրում է, որ Միացյալ Նահանգները քննարկում  է Չինաստանին իրանական նավթի վաճառքի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցը, որպեսզի Իրանին ստիպի ընդունել նոր  համաձայնության  և Թեհրանի համար մեծացնի Վիեննայի բանակցությունները չեղարկելու գինը:

Հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին և մի շարք տեղյակ աղբյուրների, թերթը գրում է. «Քանի որ բանակցությունները դանդաղում են, Միացյալ Նահանգները փորձում է Իրանին համոզել՝ շարունակել դրանք, հակառակ դեպքում պատժել Թեհրանին»:

Ըստ Wall Street Journal- ի վկայակոչած պաշտոնյաների, նախագիծը, որը գտնվում է քննարկման փուլում, տրասնպորտային ցանցերի դեմ սահմանված պատժամիջոցների միջոցով  կկանխի Չինաստանին իրանական հում նավթի վաճառքի ծավալների ավելացումը»:

Վիեննայի բանակցությունների վեցերորդ փուլի ավարտից հետո ամերիկյան  պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցությունների նոր փուլի ՝ պնդելով, որ գնդակն այս պահին Իրանի դաշտում է: