Իրանական բարբարի հացը իր ուրույն տեղն է գրավել Ղազախստանի ժողովրդի սեղանին
https://parstoday.ir/hy/news/iran-i146322-Իրանական_բարբարի_հացը_իր_ուրույն_տեղն_է_գրավել_Ղազախստանի_ժողովրդի_սեղանին
Ղազախստանում իրանական բարբարի հացը առաջին անգամ կարողացավ գրավել այս երկրի բնակչության ուշադրությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2021 19:54 Asia/Tehran
  • Իրանական բարբարի հացը իր ուրույն տեղն է գրավել Ղազախստանի ժողովրդի սեղանին

Ղազախստանում իրանական բարբարի հացը առաջին անգամ կարողացավ գրավել այս երկրի բնակչության ուշադրությունը:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Ղազախստանում բարբարի հացի հիմնադիր՝ Ղավանեշ Բեյգ Ղարին ասել է.«Տարիներ Իրանում ապրելուց հետո որոշեցի իրանական այս հայտնի հացը թխել իմ երկրում»:

Ղազախ գործարարի խոսքերով՝ Ղազախստանում  թխում են եվրոպական, ուզբեկական ու թուրքական տարատեսակ հացեր, սակայն այս երկրի ժողովուրդը հատուկ ուշադրություն է ցուցաբերում Իրանի  բարբարի հացին:

Հաղորդման համաձայն՝ թեև ամբողջ աշխարհում հացը յուրաքանչյուր տարածաշրջանի սովորույթների ու ավանդույթների հետ կապված սննդամթերք է, սակայն իրանական բարբարի հացը իր ուրույն տեղն է զբաղեցրել Ղազախ ժողովրդի սեղանին: