Հակասական լուրեր՝ Իրանի տարածք աֆղանցի փախստականների մտնելու ու Աֆղանստանում բախումների շարունակման մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i147598-Հակասական_լուրեր_Իրանի_տարածք_աֆղանցի_փախստականների_մտնելու_ու_Աֆղանստանում_բախումների_շարունակման_մասին
Աֆղանստանի հարավ-արևմուտյան Նիմրուզ վիլայեթում պատերազմի ու բախումների սրմանը զուգահեռ, հակասական լուրեր են տարածվում Իրան աֆղանցի փախստականների մուտք գործելու վերաբերյալ:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Օգոստոս 06, 2021 14:26 Asia/Tehran

Աֆղանստանի հարավ-արևմուտյան Նիմրուզ վիլայեթում պատերազմի ու բախումների սրմանը զուգահեռ, հակասական լուրեր են տարածվում Իրան աֆղանցի փախստականների մուտք գործելու վերաբերյալ:

Աֆղանստանի մասին հաղորդումները վկայում են, որ Նիմրուզ վիլայեթի կենտրոն Զարանջ քաղաքի մոտակայքում գտնվող  Քանգ  շրջկենտրոնի անկումցի հետո, բնակիչները, նախքան թալիբների հարձակումը լքել են իրենց տներն ու փախել Իրան:

Իրանի ԱԳ նախարարության Արևմտյան Ասիայի բաժնի գլխավոր տնօրեն Սեյեդ Ռասուլ Մուսավին իր թվիթերյան էջում գրել է.«Պետք է մի բան մտածել»:

Տարածված լուսանկարներից  տպավորություն է ստեղծվում, որ իրանցի սահմանապահները փախստականների դեմ փակում են սահմանը, սակայն աֆղանցի լրագրողների հաղորդմամբ, իրանցի սահմանապահները բացել են սահմանները և աֆղանցիներին ուղղորդել  Իրանում գտնվող փախստականների ճամբար: 

Հաղորդումների համաձայն, երեկ գիշեր Աֆղանստանի հարավում ու արևմուտքում գտնվող Հարաթ և Լաշգարգահ քաղաքներում ծանր բախումներ են ետղի ունեցել  թալիբների ու կառավարական ուժերի միջև: