Իրան. Աֆղանստանում ստեղծված բարդ իրավիճակի հիմնական պատճառն ամերիկացիներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i147726-Իրան._Աֆղանստանում_ստեղծված_բարդ_իրավիճակի_հիմնական_պատճառն_ամերիկացիներն_են
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն անդրադառնալով Աֆղանստանում ստեղծված ճգնաժամին, հայտարարել է. «Աֆղանստանում ստեղծված բարդ իրավիճակի հիմնական պատճառն ամերիկացիներն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2021 04:08 Asia/Tehran
  • Իրան.  Աֆղանստանում ստեղծված բարդ իրավիճակի հիմնական պատճառն ամերիկացիներն են

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն անդրադառնալով Աֆղանստանում ստեղծված ճգնաժամին, հայտարարել է. «Աֆղանստանում ստեղծված բարդ իրավիճակի հիմնական պատճառն ամերիկացիներն են»:

Կիրակի օրն անդրադառնալով Թալիբանի հենակետերի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածներին, Աբաս Գոլռուն  ասել է. «ԱՄՆ -ն ոչ մի տեղ հստակ քաղաքականություն չի վարում և հետևում է երկակի քաղաքականության»:

Նա հավելել է. «Թալիբների հետ ԱՄՆ -ի մի քանի տարվա անպտուղ բանակցությունները ցույց տվեցին, որ կա՛մ ԱՄՆ -ը չի հասկացել թե որն է աֆղան ժողովրդի շահը,  կա՛մ ի վիճակի չէ բավարարել թալիբների պահանջները»:

Գոլռուն նշել է, որ չնայած ԱՄՆ -ի ուժերի դուրսբերումը հաղթանակ էր աֆղան ժողովրդի համար, սակայն ամերիկացիները ցանկանում են Աֆղանստանը վերածել ճահճի և մարտահրավեր նետել նաև հարևան մյուս երկրներին:

«ԱՄՆ -ի վերջին հարձակումը բացահայտ խաղ է: Ննրանք կարող են նույնը անել Աֆղանստանի կառավարության դեմ, ինչպես Սիրիայում», - հավելել է նա: