Իրանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում բռնությունների աճի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i148076-Իրանը_մտահոգություն_է_հայտնել_Աֆղանստանում_բռնությունների_աճի_կապակցությամբ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, արտահայտելով Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունն Աֆղանստանում բռնությունների աճի կապակցությամբ, կոչ է արել ուշադրություն դարձնել ներկա իրավիճակում անմեղ մարդկանց և խաղաղ բնակիչների կյանքի պաշտպանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2021 12:57 Asia/Tehran
  • Իրանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում բռնությունների աճի կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, արտահայտելով Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունն Աֆղանստանում բռնությունների աճի կապակցությամբ, կոչ է արել ուշադրություն դարձնել ներկա իրավիճակում անմեղ մարդկանց և խաղաղ բնակիչների կյանքի պաշտպանությանը:

Ուրբաթ օրը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Հերաթ քաղաքի վրա և հավելել է. «Լուրջ ուշադրություն պետք է դարձվի դիվանագետների և դիվանագիտական ​​հաստատությունների ամբողջական անվտանգության և ապահովմանը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը տեղեկացրել է Աֆղանստանի Հերաթ քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ արտաքին գործերի նախարարության շարունակական կապի և այդ առաքելությունում տեղակայված անձնակազմի առողջական վիճակի մասին:

Չորեքշաբթի օրը թալիբները գրավել են  Աֆղանստանի Հերաթ քաղաքը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio