Զարիֆ. Իրանը շարունակում է Աֆղանստանում հաշտության հասնելուն ուղղված ջանքերը
https://parstoday.ir/hy/news/iran-i148230-Զարիֆ._Իրանը_շարունակում_է_Աֆղանստանում_հաշտության_հասնելուն_ուղղված_ջանքերը
ԻԻՀ արտգործնախարարն իր թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Իրանը շարունակում է Աֆղանստանում հաշտության հասնելուն ուղղված ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2021 03:51 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը շարունակում է Աֆղանստանում հաշտության հասնելուն ուղղված ջանքերը

ԻԻՀ արտգործնախարարն իր թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Իրանը շարունակում է Աֆղանստանում հաշտության հասնելուն ուղղված ջանքերը:

Ի պատասխան Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քյարզայի թվիթի, Զարիֆը գրել է. «Բռնությունն ու պատերազմը, ինչպես և օկուպացիան, երբեք չեն եղել և չեն լինելու Աֆղանստանի խնդիրների լուծումը»:

Նա հավելել է. «Համակարգող խորհրդի եղբայրների և Աֆղանստանի մյուս ղեկավարների նախաձեռնությունը կարող է ճանապարհ հարթել երկխոսության և դեպի երկարատև խաղաղություն անցման համար»:

Աֆղանստանումթ ալիբների առաջընթացին զուգահեռ, հաղորդվել է, որ նախագահ Աշրաֆ Ղանին   Քաբուլից մեկնել է Տաջիկստան:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, թալիբները մտել են Քաբուլ: