Իրանն արձագանքել է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունին
https://parstoday.ir/hy/news/iran-i149080-Իրանն_արձագանքել_է_Քաբուլի_օդանավակայանում_տեղի_ունեցած_ահաբեկչական_պայթյունին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2021 06:40 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է Աֆղանստանի անպաշտպան ժողովրդի դեմ ուղղված ցանկացած տեսակի ահաբեկչական գործողություն, որի թիրախում հայտնվում են կանայք, տղամարդիկ, երիտասարդները և անչափահասները:

Խաթիբզադեն հույս է հայտնել, որ Քաբուլում հնարավորինս շուտ կձևավորվի համապարփակ կառավարություն և պատասխանատու կառույցները պատասխանատվություն կստանձնեն  մարդկանց կյանքի և ունեցվածքի պաշտպանության համար:

Հինգշաբթի երեկոյան Քաբուլի օդանավակայանի  և  Բարոն հյուրանոցում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով, զոհվել է առնվազն 103 մարդ, 150 -ը վիրավորվել են:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը: