Ցամաքային ճանապարհով Իրանից Հայաստան արտահանման ծավալներն աճել են
Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է, որ ցամաքային ճանապարհով Իրանից Հայաստան արտահանման ծավալներն աճել են:
Շաբաթ օրը, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանն ասել է. «Իրանական 1400 թ. առաջին չորս ամիսներին (2021թ մարտի 21-հուլիսի 21) Մենք Հայաստան ենք արտահանել մոտ 150 մլն դոլարի արտադրանք: Այդպիսով Չինաստանից և Ռուսաստանից հետո, Հայաստանն Իրանից արտահանման երրորդ ամենախոշոր ուղղությունն է»:
Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի ղեկավարը հավելել է. «Իրանից Հայաստան արտահանման կարողությունները ներկայումս կազմում են տարեկան ավելի քան 1,2 միլիարդ դոլար, սակայն որոշ սահմանափակումներ թույլ չեն տվել մեզ բավարարել Հայաստանի որոշ կարիքներ»:
Նրա խոսքով. «Եթե մենք կարողանանք հաղթահարել սահմանափակումները, կարճ ժամկետում կարող ենք ավելացնել արտահանման ծավալները»:
Յարիջանյանը նշել է. «Տարածաշրջանային և արտատարածաշրջանային մրցակիցների գործողությունների պատճառով, որոնք ԵԱՏՄ-ում հետ են մնում Իրանից, վերջերս Իրանի և Հայաստանի միջև սահմանային երթևեկությունը 48 ժամով խափանվել էր»:
ԻԻՀ ոստիկանության սահմանապահ հրամանատար Սարդար Ահմադ Ալի Գուդարզին ավելի վաղ հայտարարել էր Իրանից Հայաստան ըտանող միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածի վերաբացման մասին: