Գեներալ Բաղերի. ԱՄՆ -ն նվաստացուցիչ պարտությամբ հեռացավ Աֆղանստանից
https://parstoday.ir/hy/news/iran-i149242-Գեներալ_Բաղերի._ԱՄՆ_ն_նվաստացուցիչ_պարտությամբ_հեռացավ_Աֆղանստանից
Գեներալ Մոհամմեդ Բաղերին ասել է.«ԱՄՆ -ն նվաստացուցիչ պարտությամբ հեռացավ Աֆղանստանից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2021 07:39 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի. ԱՄՆ -ն նվաստացուցիչ պարտությամբ հեռացավ Աֆղանստանից

Գեներալ Մոհամմեդ Բաղերին ասել է.«ԱՄՆ -ն նվաստացուցիչ պարտությամբ հեռացավ Աֆղանստանից»:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Ամիր Հաթամիի մեծարման և պաշտպանության նոր նախարար Ամիր Մոհամմեդ Ռեզա Ղարայի Աշտիանիի ներկայացման արարողության ժամանակ, Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«ԱՄՆ-ի վերջին հանցագործությունը Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններն են, որոնք երկու հազար միլիարդ դոլար հսկայական գումարով, այդ երկրի բանակը վերածեցին ոչ-արդյունավետ բանակի:

Անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ոճրագործություններին, գեներալ Բաղերին ասել է.«Տարածաշրջանի տարբեր հատվածներում  այլ դավադրություններն ակնհայտ են և շարունակվում են: Նման պայմաններում, պաշտպանունակության և առաջընթացի պահպանումն անհրաժեշտ է, ինչը հնարավոր չի լինի առանց տեղական և արդյունավետ պաշտպանական կարողությունների»:

Անդրադառնալով պատերազմների ձևի փոփոխմանը, Իրանի ԶՈՒ ԳՇ պետն ասել է.«Այսօրվա և ապագա պատերազմները քիչ նմանություններ ունեն անցյալի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի նախորդ տարվա պատերազմը, որի ընթացքում կիրառվեցին նոր տեխնոլոգիաներ, ոչ մի նմանություն չուներ անցյալ պատերազմների հետ: