Գեներալ Բաղերի. ԱՄՆ -ն նվաստացուցիչ պարտությամբ հեռացավ Աֆղանստանից
Գեներալ Մոհամմեդ Բաղերին ասել է.«ԱՄՆ -ն նվաստացուցիչ պարտությամբ հեռացավ Աֆղանստանից»:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Ամիր Հաթամիի մեծարման և պաշտպանության նոր նախարար Ամիր Մոհամմեդ Ռեզա Ղարայի Աշտիանիի ներկայացման արարողության ժամանակ, Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«ԱՄՆ-ի վերջին հանցագործությունը Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններն են, որոնք երկու հազար միլիարդ դոլար հսկայական գումարով, այդ երկրի բանակը վերածեցին ոչ-արդյունավետ բանակի:
Անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ոճրագործություններին, գեներալ Բաղերին ասել է.«Տարածաշրջանի տարբեր հատվածներում այլ դավադրություններն ակնհայտ են և շարունակվում են: Նման պայմաններում, պաշտպանունակության և առաջընթացի պահպանումն անհրաժեշտ է, ինչը հնարավոր չի լինի առանց տեղական և արդյունավետ պաշտպանական կարողությունների»:
Անդրադառնալով պատերազմների ձևի փոփոխմանը, Իրանի ԶՈՒ ԳՇ պետն ասել է.«Այսօրվա և ապագա պատերազմները քիչ նմանություններ ունեն անցյալի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի նախորդ տարվա պատերազմը, որի ընթացքում կիրառվեցին նոր տեխնոլոգիաներ, ոչ մի նմանություն չուներ անցյալ պատերազմների հետ: