ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր տնօրենը հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի հետ
Սեպտեմբեր 12, 2021 07:55 Asia/Tehran
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կիրակի օրը, ԻՐանի ատոմային էներգիայի կազմակերպությունում, հանդիպել է կազմակերպության նոր ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:
Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը Թեհրան է ժամանել շաբաթ երեկոյան, իրանցի պաշտոնյաների հետ քննարկելու Իրանի և ՄԱԳԱՏԷ -ի միջև համագործակցության հարցերը:
Օդանավակայանում Գրոսսիին դիմավորել է ակզմակերպության միջազգային իրավական հարցերով փոխտնօրեն Բեհռուզ Քեմալվանդին:
Պիտակ