Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է իր բրիտանացի գործընկերոջ հետ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար Էլիզաբեթ Թերասը, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ՀԳՀԾ-ի և Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Հանդիպմանն Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, հավելելով, որ պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի Մեծ Բրիտանիան մարի Իրանի նկատմամբ ունեցած չորս տասնամյակ պատմությամբ պարտքը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հայտարարելով, որ Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում շատ խոստումներ է լսել, սակայն որևէ գործողություն չի տեսել, հավելել է. «Ցավոք, Մեծ Բրիտանիան նույնպես այս անգործության ամս է կազմում և այդ մոտեցումը պետք է փոխվի»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը, Եվրոպայի լռության պայմաններում և աջակցությամբ, շարունակում է կիրառել իր անօրինական պատժամիջոցները և միևնույն ժամանակ պնդում է, որ ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ին, Էլիզաբեթ Թերասնա սել է, որ այս պահին գլխավոր հարցը բոլոր կողմերի ուշադրությունն է երկխոսության գործընթացի մեկնարկի ժամկետներին:
Բրիտանիայի արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը` Աֆղանստանում մնացած բրիտանացիների մեկնելը դյուրացնելու համար: