Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է իր բրիտանացի գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i151422-Ամիր_Աբդոլլահյանը_հանդիպել_է_իր_բրիտանացի_գործընկերոջ_հետ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար Էլիզաբեթ Թերասը, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ՀԳՀԾ-ի և Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 04:47 Asia/Tehran

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար Էլիզաբեթ Թերասը, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ՀԳՀԾ-ի և Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:

Հանդիպմանն Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, հավելելով,  որ պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի Մեծ Բրիտանիան մարի  Իրանի նկատմամբ ունեցած  չորս տասնամյակ պատմությամբ պարտքը:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հայտարարելով, որ Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում շատ խոստումներ է լսել, սակայն  որևէ գործողություն չի տեսել, հավելել է. «Ցավոք, Մեծ Բրիտանիան նույնպես այս անգործության ամս է կազմում և այդ մոտեցումը պետք է փոխվի»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը, Եվրոպայի լռության պայմաններում և աջակցությամբ, շարունակում է կիրառել իր անօրինական պատժամիջոցները և միևնույն ժամանակ պնդում է, որ ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ին,  Էլիզաբեթ Թերասնա սել է, որ այս պահին գլխավոր հարցը բոլոր կողմերի ուշադրությունն է երկխոսության գործընթացի մեկնարկի ժամկետներին:

Բրիտանիայի արտգործնախարարը նաև  շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը` Աֆղանստանում մնացած բրիտանացիների մեկնելը դյուրացնելու համար: