ԻԻՀ մեծարգո առաջնորդ.Նահատակների անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական հանրապետության ճշմարտացիությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i151482-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդ.Նահատակների_անարատ_արյունը_պատմության_ճակատին_դրոշմեց_Իսլամական_հանրապետության_ճշմարտացիությունը
Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը նահատակների և անձնուրացների մեծարման օրվա առիթով հղած ուղերձում նշել է.«Նահատակների անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական հանրապետության ճշմարտացիությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 14:31 Asia/Tehran

Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը նահատակների և անձնուրացների մեծարման օրվա առիթով հղած ուղերձում նշել է.«Նահատակների անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական հանրապետության ճշմարտացիությունը»:

Սրբազան պաշտպանության անձնուրացների ու նահատակների մեծարման օրվա առիթով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հղած ուղերձում ասված է.«Սրբազան  պաշտպանության շաբաթը զարդարված է անմահ նահատակների անուններով և հուշերով: Նրանց և մյուս նվիրյալների սրտաբուխ զոհաբերությունն ու նվիրվածությունը  հաղթանակ պարգևեցին Իրանի ժողովրդին, իսկ նրանց  անարատ արյունը պատմության ճակատին  դրոշմեց Իսլամական Հանրապետության ճշմարտացիությունը»:

«Սա է նվիրյալների անձնազոհության  մեծ դասը՝ որտեղ սրտից բխող ջանքեր կան, այնտեղ հաղթանակ և պարծանք կա: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա այս պատվավոր հիշատակը»,-ասված է մեծարգո առաջնորդի ուղերձում:

Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Աստծո ողջույնը նահատակներին, բոլոր անձուրացներին ու նվիրյալներին և նրանց առաջնորդ իմամ Խոմեյնիին»: