ԻԻՀ մեծարգո առաջնորդ.Նահատակների անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական հանրապետության ճշմարտացիությունը
Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը նահատակների և անձնուրացների մեծարման օրվա առիթով հղած ուղերձում նշել է.«Նահատակների անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական հանրապետության ճշմարտացիությունը»:
Սրբազան պաշտպանության անձնուրացների ու նահատակների մեծարման օրվա առիթով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հղած ուղերձում ասված է.«Սրբազան պաշտպանության շաբաթը զարդարված է անմահ նահատակների անուններով և հուշերով: Նրանց և մյուս նվիրյալների սրտաբուխ զոհաբերությունն ու նվիրվածությունը հաղթանակ պարգևեցին Իրանի ժողովրդին, իսկ նրանց անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական Հանրապետության ճշմարտացիությունը»:
«Սա է նվիրյալների անձնազոհության մեծ դասը՝ որտեղ սրտից բխող ջանքեր կան, այնտեղ հաղթանակ և պարծանք կա: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա այս պատվավոր հիշատակը»,-ասված է մեծարգո առաջնորդի ուղերձում:
Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Աստծո ողջույնը նահատակներին, բոլոր անձուրացներին ու նվիրյալներին և նրանց առաջնորդ իմամ Խոմեյնիին»: