Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i151496-Ամիր_Աբդոլլահյանը_հանդիպել_է_Ադրբեջանի_արտաքին_գործերի_նախարարի_հետ
ԻԻՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 24, 2021 04:57 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ունեցած հանդիպումների շրջանակում,  Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները:

Հանդիպման սկզբում ԱՀ ԱԳ նախարարը ողջունել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության եռակողմ հանդիպման անցկացումը Թեհրանում:

Բայրամովը երկու երկրների հարաբերությունները բնութագրել է որպես շատ դրական  և ճիշտ ուղղությամբ ընթացող:

Ընդգծելով Ադրբեջանի  պատրաստակամությունը՝ բոլոր, այդ թվում ՝ քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում  համագործակցել  Իրանի հետ, Ադրբեջանի  արտգործնախարարը հավելել է. «Ադրբեջանը պատրաստ է համատեղ ծրագրեր իրականացնել Կասպից ծովի ավազանում, և անհրաժեշտ է պարբերբար խորհրդատվություններ անցկացրել տարբեր մակարդակներում»:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ  Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն և հույս է հայտնել, որ նախկին պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, հավելելով. «Իրանը հատուկ առաջնահերթություն է տվել հարևանների հետ հարաբերություններին»: