Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ
ԻԻՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ունեցած հանդիպումների շրջանակում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները:
Հանդիպման սկզբում ԱՀ ԱԳ նախարարը ողջունել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության եռակողմ հանդիպման անցկացումը Թեհրանում:
Բայրամովը երկու երկրների հարաբերությունները բնութագրել է որպես շատ դրական և ճիշտ ուղղությամբ ընթացող:
Ընդգծելով Ադրբեջանի պատրաստակամությունը՝ բոլոր, այդ թվում ՝ քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցել Իրանի հետ, Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է. «Ադրբեջանը պատրաստ է համատեղ ծրագրեր իրականացնել Կասպից ծովի ավազանում, և անհրաժեշտ է պարբերբար խորհրդատվություններ անցկացրել տարբեր մակարդակներում»:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն և հույս է հայտնել, որ նախկին պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, հավելելով. «Իրանը հատուկ առաջնահերթություն է տվել հարևանների հետ հարաբերություններին»: