Ռայիսի. Երկրի առաջընթացի և հաղթանակի բանալին հեղափոխական և աշխարհազորայիների ոգի ունենալն է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Երկրի առաջընթացի և հաղթանակի գաղտնիքը հեղափոխական և աշխարհազորայինների ոգի ունենալն է»:
Ուրբաթ օրը Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկրի առաջընթացի և հաղթանակի գաղտնիքը համարելով աշխարհազորայինների ոգով նահատակների, անձնուրացների ճանապարհի շարունակությունն ասել է.«Նահատակների ուղերձն է՝ թույլ չտալ, որ հասարակության մեջ մարեն հեղափոխության իդեալները և ոտնակոխ լինեն արդարությունն ու իրանական ժողովրդի արժանապատվությունը»:
Իլամ նահանգ իր չորրորդ նահանգային ուղևորության շրջանակում Իրանի նախագահն ասել է. «Անձնազոհության դիրքը, նահատակությունը, Աստծուն ապավինելու, ուխտի կատարումը, իսլամի հանդեպ սիրո և իսլամական հեղափոխության արժեքների պաշտպանությունն է»:
Իրանի նախագահն այսօր իր չորրորդ նահանգային ուղեւորությամբ ժամանել է Իրանի արեւմտյան Իլամ նահանգ և մեկնել Մեհրան սահմանամերձ շրջան: