Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ նվաճել է Ասիայի կանանց մրցությունների ուղեգիր
Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը առաջին անգամ նվաճել է Ասիայի կանանց մրցությունների ուղեգիրը ՝ 11 մետրանոց հարվածներով հաղթելով Հորդանանին:
Ֆուտբոլի Իրանի և Հորդանանի կանանց ազգային հավաքականները հանդիպել են Ուզբեկստանի «Բունյոդկոր» մարզադաշտում՝ 2022 թվականի Ասիայի առաջնության ընտրական փուլի երկրորդ և վերջին շաբաթվա շրջանակներում: Հորդանանի հավաքականի հետ խաղում, Մարիամ Իրանդուսթի թիմը հաղթել է 11 մետրանոցներ հարվածներով:
Հանդիպման 90 րոպեներն ավարտվել են գոլազուրկ ոչ -ոքիով , և հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ միավորների և խփած ու բաց թողած գնդակների քանակով հավասար էին, նրանցից մեկը կարող էր դուրս գալ եզրափակիչ փուլ: Եվ տուգանայինները հարվածները որոշիչ դերակատարություն են ունեցել:
Վճռորոշ 11 մետրանոց հարվածների ժամանակ իրանցի ֆուտբոլիստուհիներին հաջողվել է հաղթել 4-2 հաշվով և ստանալ Հնդկաստանում կայանալիք 2022 թվականի Ասիայի առաջնության ուղեգիր: Նրանք առաջին խաղում հինգ գոլով հաղթել էին Բանգլադեշի հավաքականին: Սա իրանցի կանանց առաջին հաղթանակն էր Ասիայի գավաթի խաղերի շրջանակներում: