Ցավակցություն Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i151750-Ցավակցություն_Իմամ_Հոսեյնի_նահատակության_քառասնօրյակի_Արբաինի_կապակցությամբ
Իսլամական Իրանը սգում է աշխարհի շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակի կապակցությամբ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 05:38 Asia/Tehran

Իսլամական Իրանը սգում է աշխարհի շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակի կապակցությամբ:

Հավատացյալները հավաքվել են Իրանի կրոնական վայրերում, ինչպես նաև Իրաքի Քարբալայում՝ սգալու իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության քառասնօրյակը: 

Սեպտեմբերի 27-ին  Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցներ նահատակության քառասնօրյակն է:

Հոսեյնական Արբաինի սգո արարողություններին մասնակցելու նպատակով, ամեն տարի, ողջ աշխարհից, այդ թվում՝ Իրանից  միլիոնավոր ուխտավորներ մեկնում են Իրաք:

Իրանի հավատացյալ ժողովուրդը, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, երեկ գիշերվանից, բաց տարածքներում  մասնակցում է Արբաինի սգո արարողություններին

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունն Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և մյուս ազատախոհներին: