ԻԻՀ գերագույն առաջնորդ. Իրականության ճիշտ լուսաբանումը կօգնի չեզոքացնել թշնամու հակաքարոզչությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i151784-ԻԻՀ_գերագույն_առաջնորդ._Իրականության_ճիշտ_լուսաբանումը_կօգնի_չեզոքացնել_թշնամու_հակաքարոզչությունը
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով տարբեր մեթոդներով և գործիքներով հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով թշնամու կողմից իրականացվող հակաքարոզչությանը, նշել է, որ Իրականության ճիշտ լուսաբանումը կօգնի չեզոքացնել թշնամու հակաքարոզչությունը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 13:08 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով տարբեր մեթոդներով և գործիքներով հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով թշնամու կողմից իրականացվող հակաքարոզչությանը, նշել է, որ Իրականության ճիշտ լուսաբանումը կօգնի չեզոքացնել թշնամու հակաքարոզչությունը

Ըստ գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդման, շիաների երրորդ իմամ Աբա Աբդուլլահ Ալ-Հոսեյնի և  նրա հետևորդների նահատակության քառասնօրյակի կապակցությամբ Թեհրանի համալսարանից տեսակպի միջոցով ունեցած ելույթում, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Աշուրայից մինչև Արբաին ընկած ժամանակահատվածը իսլամի պատմության ամենակարևոր շրջաններից մեկն էր: Նա հավելել է.«Եթե ​​Աշուրայի օրը հարազատ ու վեհ հոգիների պայքարի ու զոհաբերության գագաթնակետն էր, ապա դրան հաջորդող 40-օրյա շրջանը  փաստերի պարզաբանման և բացահայտման պայքարի գագաթնակետն էր: Իսկ Իմամ Սաջադի, Զեյնաբի և Ում Քուլսումի և մարգարեի ընտանիքի համբերությունը լրացրեց այդ զոհաբերությունը և ապահովեց Քարբալայի ապստամբության մշտականությունը»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով տարբեր մեթոդներով և գործիքներով հասարակական կարծիքի վրա ազդելու համար Իրանի ժողովրդի դեմ թշնամիների քարոզչական հարձակմանը, նշել է, որ իրականության ճիշտ լուսաբանումը կօգնի չեզոքացնել թշնամու հակաքարոզչությունը:  Նա նշել է. «Ժողվրդի պտուղն ու երկրի իրական հույսը հանդիսացող ուսանողները իրադարձությունների լուսաբանման խնդրին ուշադրություն դարձնելո, պետք է ճրագի նման լուսավորեն իրենց շրջապատը և ներկայացնեն առաջացած խնդիրները»:

Նա բարձր գնահատեց համացանցում և ԶԼՄ-ներում տարածվող ապատեղեկատվությանը  պատասխանելու հնարավորությունները, նշելով. «Իհարկե, ջիհադի դեպքում վերջնական սկզբունքն է բացատրել և ասել ճշմարտությունը, օգտագործել բարոյական մեթոդներ և արտահայտվել տրամաբանությամբ, սթափ, կատարյալ ռացիոնալությամբ և հույզերի օգնությամբ, իսկ հասարակական կարծիքին բախվելիս խուսափել  վիրավորանքից, զրպարտությունից, ստից և խաբեությունից»:

Այաթոլլահ Խամենեին, գոհունակություն հայտնելով այն կապակցությամբ, որ երիտասարդներն ունեն նոր ու տրամաբանական միտք, իրազեկվածո են, ընդգծել է այս հատկանիշների  ամրապնդման անհրաժեշտությունը: Նա նշել է.«Իմամ Հոսեյնի ուղին օրհնված և քաղցր ճանապարհ է, որը կհանգեցնի հստակ արդյունքի և հաջողության, և   այս ճանապարհով  ոգեշնչված երիտասարդները,  գիտելիքի շնորհիվ կկարողանան երկիրը տանել դեպի  նյութական և հոգևոր երջանկության գագաթներ»: