Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարությանը.Վաշինգտոնը կարծիք հայտնելու իրավունք չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i151850-Իրանն_արձագանքել_է_ԱՄՆ_ի_հայտարարությանը.Վաշինգտոնը_կարծիք_հայտնելու_իրավունք_չունի
Մերժելով ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի չհամագործակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը, ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Այն երկրները,որոնք չդատապարտեցին Իրանի միջուկային օբյեկտի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունները, այդ օբյեկտում մոնիտորինգի վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունք չունեն»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 28, 2021 12:23 Asia/Tehran

Մերժելով ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի չհամագործակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը, ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Այն երկրները,որոնք չդատապարտեցին Իրանի միջուկային օբյեկտի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունները, այդ օբյեկտում մոնիտորինգի վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունք չունեն»:

Երեքշաբթի օրը, Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը ժամանել  է Մոսկվա: Մոհամմադ Էսլամին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ռուսաստանը «4+1» խմբի անդամ է և այսօր կայանալիք բանակցություններում ռուսական կողմի հետ կխոսենք ՀԳՀԾ-ի մասին»:

Իրանի նախագահի տեղակալ և  Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա  իր ռուս պաշտոնակից, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի  ղեկավար Ալեքսեյ Լիխաչևի հետ հանդիպելու և բանակցելու նպատակով: Մոսկվայում Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, դեսպանության անդամները, և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի պատասխանատուները:

Մոսկվա կատարած այցի ընթացքում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն իր ռուս պաշտոնակցի  հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Իրանի Ատոմայն էներգիայի կազմակերպության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի  համագործակցություններն ու  վերջին իրադարձություները: