Սրբազան պաշտպանության շաբաթ Իրանում. Ռազմական տեխնիկայի ինքնաբավության ցուցահանդես Թավրիզում
Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով ռազմական տեխնիկայի ինքնաբավության ցուցահանդեսն անցկացվել է Իրանի հյուսիս- Թավրիզ քաղաքի Էլ- Գոլի զբոսայգու տարածքում : Ցուցահանդեսն անցկացվել է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
Ցուցահանդեսի անցկացման նպատակն է ցուցադրել սեփական արտադրության ռազմական տեխնիկան և այն մեծ ընդունելության է արժանացել Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչների կողմից:
Թավրիզում մեկնարկած ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրում են «Սամ» պաշտպանական համակարգը, «Սայադ» պաշտպանական համակարգը, տարբեր տեսակի ռազմական հրանոթներ, հրթիռահրետանային կայաններ և տեղական արտադրության այլ զենքեր ցուցադրվում են: Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով սեպտեմբերի 22-ին մեկնարկած Ռազմական տեխնիկայի ինքնաբավության ցուցահանդեսը այցելուներին կհյուրընկալի մինչև 2021 թվականի սեպտեմբերի 29-ը: