Լոռեստան՝ Իրանի ջրվեժների տարածք
Սեպտեմբեր 28, 2021 13:27 Asia/Tehran
Իրանի արևմտյան Լոռեստան նահանգի հրաշալի ջրվեժները այն տեսարաններն են, որոնք չեն հոգնեցնում դիտողների աչքերը: Փիշե ջրվեժը, Աբ Սեֆիդ, Նուժիան, Վարաք և Աֆրինե ջրվեժները Լոռեստանի հայտնի ու ճանաչված ջրվեժներից են:
Ունենալով մշտական ու սեզոնային 50 ջրվեժներ Լոռեստանը հայտնի է, որպես ջրվեժների հայրենիք: Բավարար տեղումները, ջրառատ գետերի և բազմաթիվ աղբյուրների առկայությունը այս տարածաշրջանի տեսարժան ջրվեժների առաջացման պատճառներն են համարվում:



