Իրան-Ռուսաստան խորհրդակցություններ խաղաղ միջուկային համագործակցության զարգացման վերաբերյալ
Իրանի փոխնախագահ և ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին և ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Լիխաչևը քննարկել են խաղաղ միջուկային համագործակցության զարգացման ուղիները:
ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ, իրանցի և ռուս պաշտոնյաները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ընդգծելով, որ Իրանը և Ռուսաստանը ունեն ռազմավարական հարաբերություններ և համագործակցում են տարբեր ոլորտներում, կողմերը հայտարարել են, որ փորձում են ավելի արագ տեմպերով հետամուտ լինել երկու երկրների միջև խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը:
Անդրադառնալով երկկողմ և միջազգային ասպարեզներում Թեհրանի և Մոսկվայի միջև խորը և ռազմավարական հարաբերություններին, Էսլամին ասել է. «Երկու երկրների միջև խաղաղ միջուկային գործունեության, այդ թվում ՝ ատոմակայանների կառուցման և զարգացման ոլորտում համագործակցությունը լավ է զարգանում, և այդ պետք է ավելի ընդլայնվի»:
«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը նույնպես ողջունել է երկկողմ հարաբերությունների խորացումը, հատկապես խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում: