ԻՀՊԿ խոսնակ. Թշնամիների հակաիրանական արկածները կհանգեցնեն նրանց ոչնչացմանը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն ընդգծել է. «Թշնամիների հակաիրանական արկածախնդրությունն ու դավադրությունը միայն կհանգեցնի նրանց ոչնչացմանը»:
ԻՀՊԿ -ի հասարակայնության հետ կապերի խոսնակ, բրիգադային գենեռալ Ռամազան Շարիֆն ասել է. «Այսօր Իրանի զինված ուժերը քաջությամբ և վճռականությամբ ապահովում են երկրի անվտանգությունը, և այս կարևոր նպատակի իրականացումը նահատակների արյան առդյունքն է»:
Գեներալ Շարիֆը հավելել է.«Մեծ պատիվ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր անվտանգ ու ապահով է, և ամերիկացիների ու սիոնիզմի սպառնալիքներն ու դավադրությունները մեկը մյուսի հետևից ձախողվում են»:
ԻՀՊԿ խոսնակն ասել է. «Թշնամու լրատվամիջոցների կողմից Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ հասարակական կարծիքներում բացասական ալիք ստեղծելու փորձը պասիվ գործողություն է, որն ուղղված է Աֆղանստանում ամերիկացիների սարսափելի իրավիճակը քողարկելուն»: