Գեներալ Փաքփուր. Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն ԻԻՀ կարմիր գիծն է
https://parstoday.ir/hy/news/iran-i152092-Գեներալ_Փաքփուր._Տարածաշրջանում_ցանկացած_աշխարհաքաղաքական_փոփոխություն_ԻԻՀ_կարմիր_գիծն_է
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է. «Հարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխության կանխելն Իրանի հստակ ռազմավարություն է»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 01, 2021 08:33 Asia/Tehran

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է. «Հարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխության կանխելն Իրանի հստակ ռազմավարություն է»:

Բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրն անդրադառնալով սահմանների և սահմանամերձ տարածքների անվտանգության համար մշտական ​​և շարունակական  գործողությունների կարևորությանը և անհրաժեշտությանն ասել է. «Տարբեր վարժանքների անցկացումն ամրապնդում է ազգային անվտանգությունը»:

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է. «Իսլամական Հանրապետության բարեկամ և հարևան երկրների սահմանների անվտանգությունը փոխկապակցված է և այդ հարցը շատ կարևոր է Թեհրանի համար»:

Նա նշել է. «Մենք հարգում ենք ցանկացած երկրի ինքնիշխանության անքակտելի իրավունքը, որը  վարժանքներ է  անցկացնում՝ սեփական պաշտպանությունը բարձրացնելու նպատակով»:

Մոհամամդ Փաքփուրը հավելել է. «Մենք չենք կարող ընդունել, որ որոշ երկրներ, երրորդ երկրների ազդեցության տակ, անիրատեսական և սադրիչ հայտարարություններ անեն ԻԻՀ  մարտական ​​ստորաբաժանումների պատրաստվածության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև փորձեն  խոչընդոտել Իրանի գործողություններին»:

Գեներալ Փաքփուրի ասելով. «Իրանն ակնկալում է, որ հարևան սահմանամերձ շրջաններն ու հարևան երկրները  անվտանգ և ապահով միջավայր կլինեն երկրների և տարածաշրջանի համար: Հետևաբար, այնպիսի օտար տարր, ինչպիսին է Սիոնիստական ​​ռեժիմը, որի դավադրություններն ու մուսուլմանների նկատմամբ չարությունը որևէ մեկի համար գաղտնիք չեն, չպետք է հարևանների հողը օգտագործի որպես իր չար ու հանցավոր նպատակներին հասնելու հարթակ»: 

Անդրադառնալով որոշ մահմեդական երկրներիի հետ մտերմանալու կապակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմի չար մտադրություններին, գեներալ Փաքփուրն ասել է. «Կասկած չկա, որ տարածաշրջանի որոշ երկրներին Սիոնիստական ​​ռեժիմի օգնությունն ու աջակցությունընպատակ ունեն տարաձայնություններ և պառակտում սերմանել մուսուլման ազգերի միջև»: