Գեներալ Փաքփուր. Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն ԻԻՀ կարմիր գիծն է
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է. «Հարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխության կանխելն Իրանի հստակ ռազմավարություն է»:
Բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրն անդրադառնալով սահմանների և սահմանամերձ տարածքների անվտանգության համար մշտական և շարունակական գործողությունների կարևորությանը և անհրաժեշտությանն ասել է. «Տարբեր վարժանքների անցկացումն ամրապնդում է ազգային անվտանգությունը»:
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է. «Իսլամական Հանրապետության բարեկամ և հարևան երկրների սահմանների անվտանգությունը փոխկապակցված է և այդ հարցը շատ կարևոր է Թեհրանի համար»:
Նա նշել է. «Մենք հարգում ենք ցանկացած երկրի ինքնիշխանության անքակտելի իրավունքը, որը վարժանքներ է անցկացնում՝ սեփական պաշտպանությունը բարձրացնելու նպատակով»:
Մոհամամդ Փաքփուրը հավելել է. «Մենք չենք կարող ընդունել, որ որոշ երկրներ, երրորդ երկրների ազդեցության տակ, անիրատեսական և սադրիչ հայտարարություններ անեն ԻԻՀ մարտական ստորաբաժանումների պատրաստվածության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև փորձեն խոչընդոտել Իրանի գործողություններին»:
Գեներալ Փաքփուրի ասելով. «Իրանն ակնկալում է, որ հարևան սահմանամերձ շրջաններն ու հարևան երկրները անվտանգ և ապահով միջավայր կլինեն երկրների և տարածաշրջանի համար: Հետևաբար, այնպիսի օտար տարր, ինչպիսին է Սիոնիստական ռեժիմը, որի դավադրություններն ու մուսուլմանների նկատմամբ չարությունը որևէ մեկի համար գաղտնիք չեն, չպետք է հարևանների հողը օգտագործի որպես իր չար ու հանցավոր նպատակներին հասնելու հարթակ»:
Անդրադառնալով որոշ մահմեդական երկրներիի հետ մտերմանալու կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի չար մտադրություններին, գեներալ Փաքփուրն ասել է. «Կասկած չկա, որ տարածաշրջանի որոշ երկրներին Սիոնիստական ռեժիմի օգնությունն ու աջակցությունընպատակ ունեն տարաձայնություններ և պառակտում սերմանել մուսուլման ազգերի միջև»: