Իրանի ՀՕՊ ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացվել է՝ նոր համակարգերի ներդրմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i152176-Իրանի_ՀՕՊ_ստորաբաժանումների_մարտունակությունը_բարձրացվել_է_նոր_համակարգերի_ներդրմամբ
Իրանի բանակիՀՕՊ ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ստորաբաժանման պաշտպանության մարտունակությունը կբարձրանա նոր համակարգերի ներդրմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2021 12:07 Asia/Tehran

Իրանի բանակիՀՕՊ ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ստորաբաժանման պաշտպանության մարտունակությունը կբարձրանա նոր համակարգերի ներդրմամբ:

Բրիգադի գեներալ  Ալիռեզա Սաբահիֆարդը,  «Հորմոզ» ռադիոտեղորոշիչ համակարգի և «Շամս» սիմուլյատորի շնորհանդեսի արարողության ժամանակ ասել է.«Հորմոզ» նախագծի նպատակը միջին հեռահարության ռադարների նախագծումն ու կառուցումն է, որը թիրախի արագության մասին տեղեկատվություն ստանալուց բացի,  կարող է բարձր ճշգրտությամբ հայտնաբերել թիրախի հեռավորությունը և բարձրորակ տեղեկատվություն ուղարկել ՀՕՊ հրթիռային կրակի կառավարման կենտրոն»:

Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատարը հավելել է.«Թիրախի ուղղությունը և բարձրությունը չափելու, ալեհավաքի ծածկույթի անկյունը բարելավելու, թիրախների հայտնաբերման արագությունը, մարտական ​​ուժի բարձրացումը, բարձր դիմացկանությունը և պահպանման համար պահանջվող նվազագույն ժամանակն ու այլ ռադարների համեմատ թիրախների հայտնաբերման արագությունը, «Հորմոզ» ռադարի  հնարավորություններից են»:

Նա նշել է, որ ամբողջովին իրանական «Շամս» համակարգը բալիստիկ հրթիռների և այլ թիրախների լայն շրջանակի դեմ իրանական բանակի ՀՕՊ ուժերի հեռահար ռազմավարական համակարգերի մոդելավորման համակարգերից է, հավելելով.«Այս համակարգը արտաքին տեսքի և գործառնական տեսակետից, նախագծված է հեռահար համակարգերի սպառնալիքներին համապատասխան, և դրա միջոցով կարելի է նախագծել և իրականացնել ժամանակակից մարտական ​​սցենարներ»: