Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում ընթացող բանակի զորավարժությունը կփոխի տարածաշրջանի ռազմավարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i152194-Իրանի_հյուսիսարևմտյան_շրջաններում_ընթացող_բանակի_զորավարժությունը_կփոխի_տարածաշրջանի_ռազմավարությունը
Թավրիզում տեղակայված ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի արագ արձագանքման հատուկ ուժերի 25-րդ բրիգադի հրամանատարը նշել է,որ «Ֆաթեհան-է Խեյբար»(Խեյբարի նվաճողները) զորավարժությունը կփոխի տարածաշրջանի ռազմավարությունը, հավելելով.«Այս բրիգադի կարողություններից են՝ գործի արագությունը, գործողությունների դաշտ մուտք գործելը և հանձնարարված առաքելությունների իրագործումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2021 14:06 Asia/Tehran

Թավրիզում տեղակայված ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի արագ արձագանքման հատուկ ուժերի 25-րդ բրիգադի հրամանատարը նշել է,որ «Ֆաթեհան-է Խեյբար»(Խեյբարի նվաճողները) զորավարժությունը կփոխի տարածաշրջանի ռազմավարությունը, հավելելով.«Այս բրիգադի կարողություններից են՝ գործի արագությունը, գործողությունների դաշտ մուտք գործելը և հանձնարարված առաքելությունների իրագործումը»:

Գնդապետ Ալի Դելավարը շաբաթ օրը «Ֆաթեհան-է Խեյբար» զորավարժության շրջանակներում ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Բոլոր նախատեսված թիրախները ոչնչացվել են 25-րդ բրիգադի կոմանդոների կողմից: Այս ստորաբաժանման մյուս կարևոր առաքելությունը իրականացվել է  անթերի և լիարժեք»:

Ընդգծելով որոշ հարևան երկրների չարությունների և տարածաշրջանում սիոնիստական օկուպանտ ռեժիմի և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայության կապակցությամբ Իսլամական Իրանի ռազմական ու քաղաքացիական պատասխանատուների հայտարարությունները, գնդապետ Դելավարը դատապարտել է քաղաքական նորմերից դուրս քայլերը:

Նա հավելել է.«Ֆաթեհան-է Խեյբար» զորավարժությունը տարածաշրջանում զինված ուժերի կարևորագույն առաքելություններից մեկն էր: Այս զորավարժության՝ Իսլամական Իրանի բարեկամներին ու հարևաններին ուղղված ուղերձը՝ խաղաղությունն ու բարեկամությունն է: Բայց սա այս սրբազան հողի զավակների հնարավորությունների ընդամենը մի անկյունն է, որն անպայման կփոխի տարածաշրջանի ներկայիս ռազմավարությունը»: