Իրանի խորհրդարանի հաղորդագրության մեջ ասված է. Սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է
https://parstoday.ir/hy/news/iran-i152280-Իրանի_խորհրդարանի_հաղորդագրության_մեջ_ասված_է._Սահմանների_փոփոխությունն_Իրանի_կարմիր_գիծն_է
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հրապարակել են հաղորդագրություն, որում հայտարարել են.«Տարածաշրջանում ցանկացած գեոպոլիտիկական փոփոխություն և հարևան երկրների սահմաններին որևէ փոփոխություն, համարվում են ԻԻՀ սրբազան համակարգի կարմիր գիծը և մենք նման քայլի առաջ չենք ընկրկելու: Ինչպես որ չենք հանդուրժելու, որպեսզի որևէ երկրի տարածքը դառնա Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերի վայրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2021 14:24 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հրապարակել են հաղորդագրություն, որում հայտարարել են.«Տարածաշրջանում ցանկացած գեոպոլիտիկական փոփոխություն և հարևան երկրների սահմաններին որևէ փոփոխություն, համարվում են ԻԻՀ սրբազան համակարգի կարմիր գիծը և մենք նման քայլի առաջ չենք ընկրկելու: Ինչպես որ չենք հանդուրժելու, որպեսզի որևէ երկրի տարածքը դառնա Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերի վայրը»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Արաքս գետի սահմանային տարածքում «Ֆաթեհան-է Խեյբար» (Խեյբարի նվաճողները) զորավարժությունը  տարածաշրջանի երկրներին խաղաղության ու հզորության ուղերձ է փոխանցում, իսկ Սիոնիստական ռեժիմին՝ նախազգուշացում: Հարևան երկրների, այդ թվում՝ եղբայր Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի հետ մեր հարաբերությունները վաղեմի ու կայուն են և թշնամիների ստեղծած տարաձայնությունները հատկապես Իսրայելի կեղծ ռեժիմի  սադրիչ քայլերը,  երբեք չեն կարող խափանել այս միասնությունն ու եղբայրությունը: Իրանի ժողովուրդը չի ընկրկելու տարածաշրջանի անվտանգության  և երկրի  շահերի դեմ ուղղված ոտնձգության առաջ: Իսլամական Իրանը բազմիցս ապացուցել է հարևան երկրների, ներառյալ ՝Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ իր եղբայրությունն ու բարի դրացիությունը»:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հավելել են. «Մի խմբի պառակտիչ ու սադրիչ հայտարարությունները դեմ են բարի դրացիության սկզբունքին և ակնկալվում է, որ Ադրբեջանի կառավարությունը դեմ  հանդես կգա օտարերկրացիների սադրիչ քայլերին  և կդիմակայի դրանց»: