Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների կապակցությամբ Իրանի վճռական դիրքորոշումը
Իրանի Էբթեքար օրաթերթը մի հոդվածում գրել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին իրանական բանակի վերջին զորավարժությունները «Իրանի որոշիչ դիրքորոշումն են Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ»:
Թերթը գրել է. «Երկրի հյուսիսարևմտյան շրջանում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ բանակի «Ֆաթեհան է Խեյբար» անվամբ զորավարժությունների անցկացումը վճռական նշան էր նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել տարածաշրջանի երկրների սահմանները:
Պատմությունը սկսվեց Ադրբեջանի Հանրապետության կողմից «Զանգեզուր» կոչվող տարածաշրջանի վերաբերյալ պահանջով: Այս տարածքը, որը Հայաստանի տարածքի մի մասն է, իրականում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, որը գտնվում է Ադրբեջանի կազմում և միացել է Թուրքիային: Այդ պատճառով, Ադրբեջանի նախագահ Իլհամը Ալիևը ցանկանում է գրավելով այդ հատվածը, միանալ Թուրքիային: Այս տարվա սկզբին Ալիևն ասաց. «Մենք կկառուցենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզենա Հայաստանը, թե ոչ: Եթե Երևանը դա ցանկանա, հարցն ավելի հեշտ կլուծվի, հակառակ դեպքում, մենք այն ուժով կլուծենք»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio