Խաթիբզադե. ՀՀ արտգործնախարարի այցը Թեհրան նախապես ծրագրված էր
https://parstoday.ir/hy/news/iran-i152346-Խաթիբզադե._ՀՀ_արտգործնախարարի_այցը_Թեհրան_նախապես_ծրագրված_էր
Նշելով, որ ՀՀ արտգործնախարարի այցը Թեհրան նախապես ծրագրված էր, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Ադրբեջանը չպետք է թույլ տա, որ իր սահմանները երրորդ երկրի կողմից օգտագործվեն Իրանի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 13:21 Asia/Tehran

Նշելով, որ ՀՀ արտգործնախարարի այցը Թեհրան նախապես ծրագրված էր, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Ադրբեջանը չպետք է թույլ տա, որ իր սահմանները երրորդ երկրի կողմից օգտագործվեն Իրանի դեմ»:

Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի Թեհրան կատարած այցին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Պրն. Միրզոյանի այցը Թեհրան նախապես ծրագրված էր և տեղի է ունեցել երկկողմ, քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունների ընդլայնման շրջանակում»:

Իրանի ու Ադրբեջանի միջև ծագած տարաձայնությունների մասին, Խաթիբզադեն ասել է.«Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միշտ եղել են զարգացող: Վերջին պատերազմի մի քանի ամիսների ընթացքում և դրանից հետո, Իրանը վարել է սկզբունքային քաղաքականություն և ոչ մի օգնություն չի խնայել Ադրբեջանի  իր եղբայրների համար»:

«Մենք պետք է թույլ տանք, որ երկխոսությունը շարունակվի նույն եղանակով: Միգուցե կարիք չլինի այդ թեման քննարկել ԶԼՄ-ներում: Մենք ի սկզբանե Բաքվի մեր ընկերներին ասացինք, որ մենք ոչ միայն հարգում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը, այլ նաև օգնել ենք պահպանել այն: Իրանցի վարորդների նկատմամբ վերաբերմունքը բարեկամական և բարիդրացիությանը համապատասխան չենք համարում»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Անդրադառնալով Ադրբեջանում սիոնիստների և ԻԼԻՊ-ականների ներկայությանն իրանցի ավագ  դիվանագետն ասել է.«Պատերազմի սկզբից մինչ այսօր մենք ունեինք բազմաթիվ զեկույցներ, որոնք փոխանցել ենք Բաքվի մեր ընկերներին: Տարբեր հանդիպումների ժամանակ մեր ընկերները հայտարարել են, որ այլ երկրների համար սպառնալիք չկա: Սակայն  զեկույցները շարունակում են մեզ հասնել: Ուստի թույլ տվեք Ադրբեջանի մեր ընկերների հետ այս մասին խոսենք մեր սեփական ուղիներով»:

Խաթիբզադեն նշել է. «Ավելի լավ է, որ Բաքուն կատարի իր կառավարման պարտականությունները, իսկ երկկողմ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են»: