Իրանն ամենուր Իսրայելին պատասխանելու իրավունք ունի
https://parstoday.ir/hy/news/iran-i152434-Իրանն_ամենուր_Իսրայելին_պատասխանելու_իրավունք_ունի
Կովկասագետի խոսքով՝ Իրանն ամենուր Իսրայելին պատասխանելու իրավունք ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 14:37 Asia/Tehran

Կովկասագետի խոսքով՝ Իրանն ամենուր Իսրայելին պատասխանելու իրավունք ունի:

Կովկասագետ Բորհան Հեշմաթին Իրանի «Սահար» հեռուստաալիքի  ծրագրերից մեկի եթերում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանն իրավունք ունի քննադատել Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունն ասել է.«Նախ պետք է ուշադրություն դարձնել այն հարցին, որ Ադրբեջանի Հանրապետությունում Իսրայելի ներկայությունն  ըստ սիոնիստների, ուղղված է Իրանի դեմ և դա կարելի է նկատել Բաքվում Իսրայելի դեսպանի հայտարարություններում: Ընդ որում, նույնիսկ «Ենի Մուսավաթ» թերթն է քննադատել Բաքվին՝ Իսրայելի հակաիրանական ծրագրի մի մասը դառնալու համար»:

Կովկասագետ Հեշմաթին հավելել է.«Ուրեմն այդ ներկայությունն ուղղված է Իրանի դեմ: Իրանն ամենուր (այդ թվում Բաքվում), Իսրայելին պատասխանելու իրավունք ունի»:

Հարկ է նշել, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին Իրանի բանակի վերջերս անցկացրած զորավարժության նպատակն Իրանի սահմանների մոտ, Ադրբեջանում, Իսրայելի ներկայությանն արձագանքելն էր: Բաքվի պաշտոնյաներն քննադատել են Իրանի այս քայլը: Իրանը նախազգուշացրել է, որ չի հանդուրժելու տարածաշրջանում տարաձայնություններ սերմանելու չարությունները և սահմանները փոխելու փորձերը: