Ամիր Աբդոլլահյան.Իրանի Իսլամական Հանրապետությանը լրջորեն մտահոգում է Կովկասում Իսրայելի ներկայությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությանը լրջորեն մտահոգում է Կովկասում Իսրայելի ներկայությունը և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանի քարտեզի փոխվելը»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, երկրի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ Իրանի բանակի վերջերս անցկացված զորվարժության մասին ասել է.«Ադրբեջանի Հանրապետությունը վեց զորավարժություն է անցկացրել որոշ օտարերկրյա կողմերի հետ, սակայն Իրանը անցկացրել է միայն մեկ զորավարժություն»:
Նա նաև Թեհրան-Մոսկվա հարաբերությունների մասին ասել է.«Տարածաշրջանի հարցերի կապակցությամբ Թեհրանի ու Մոսկվայի դիրքորոշումներն ու մոտեցումները համընկնում են»:
Ընդգծելով կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով, իրանցի գործարարների գործունեության ճանապարհին առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը, Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Իրանի ժողովրդի ավելի քան 70 տոկոսը պատվաստվել է և ոչ մի խոչընդոտ չկա առևտրային այցելությունների համար»:
Լուսաբանելով Պաղեստինի նկատմամբ Իրանի կողմնորոշումը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Պաղեստինի հարցերի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը պարզ է և մենք չենք հանդուրժելու Իսրայելի տեղաշարժերը»:
Ամիր Աբոլլահյանը հավելել է.«Սիրիայի հարցում մենք համակարծիք ենք և ցանկանում ենք քաղաքական ճանապարհով լուծել այն»:
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.-«Մենք գոհ չենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չդատապարտեց Քարաջի միջուկային օբյեկտում տեղի ունեցած ահաբեկչական ակտը»: