ԻՀՊԿ-ի ծովուժն իր հզորությունն է ցուցադրել Պարսից ծոցում գտնվող ամերիկացիների գլխավերևում
Հոկտեմբեր 07, 2021 12:50 Asia/Tehran
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովուժի մեծարման օրը հրապարակվել են լուսանկարներ՝ Պարսից ծոցում ամերիկյան ուժերի ներկայության նկատմամբ Իրանի ուժերի ամբողջական վերահսկողության վերաբերյալ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԻՀՊԿ-ի ծովուժը հրապարակել է լուսանկարներ, որոնցում ցույց է տվել իր լիարժեք վերահսկողությունը և հզորությունը Պարսից ծոցում գտնվող ամերիկյան և օտարերկրյա ուժերի նկատմամբ:
Այս բացառիկ լուսանկարները ցույց են տալիս, որ ԻՀՊԿ-ի սրընթաց նավերը լիարժեք վերահսկում են Օմաի ծովում ու Պարսից ծոցում օտարերկերկրյա նավերի երթևեկությունը:
Հոկտեմբերի 8-ին Իրանում նշվում է ԻՀՊԿ-ի ծովուժի մեծարման օրը: