Ամիր Աբդոլլահյան. ԱՄՆ -ի հայտարարությունները չափանիշ չեն Իրանի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i152600-Ամիր_Աբդոլլահյան._ԱՄՆ_ի_հայտարարությունները_չափանիշ_չեն_Իրանի_ՀԳՀԾ_վերադառնալու_համար
Բեյրութ այցելած Իրանի արտգործնախարարն ասել է.«Եթե ​​մյուս կողմից իրական մտադրություն լինի, և նրանք բոլորը վերադառնան ՀԳՀԾ-ի պարտավորություններին, Թեհրանը կվերադառնա իր պարտավորություններին ՀԳՀԾ-ում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 13:31 Asia/Tehran

Բեյրութ այցելած Իրանի արտգործնախարարն ասել է.«Եթե ​​մյուս կողմից իրական մտադրություն լինի, և նրանք բոլորը վերադառնան ՀԳՀԾ-ի պարտավորություններին, Թեհրանը կվերադառնա իր պարտավորություններին ՀԳՀԾ-ում»:

Նա ասել է «Իսկ ԱՄՆ -ի բանավոր ուղերձները և եվրոպական երեք երկրների անգործուն պնդումները չափանիշ չեն ԻԻՀ բանակցություններին վերադառնալու համար»:

Հինգշաբթի օրը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Լիբանանի իր գործընկեր Աբդուլլահ Բուհբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում միջուկային բանակցությունների և բանակցություններին Իրանի վերադարձի պայմանների մասին ասել է.«Մենք կարծում ենք, որ բանակցությունները, որոնք ծառայում են ժողովրդի իրավունքներին և շահերին, հետաքրքրում են Իրանին»:

Նա շեշտել է. «Մենք որոշում ենք կայացնում և գործում ենք, հիմնվելով մյուս կողմերի գործնական քայլերի, ներառյալ պատժամիջոցների չեղարկման և իրենց պարտավորություններին վերադարձի վրա»:

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.«Միջուկային գործարքում Իրանը միակ երկիրն է, որը մինչև վերջին պահը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին, և մենք այս մեթոդը կվերակենդանացնենք ՄԱԳԱՏԷ -ի փոխադարձ գործողությունների դեպքում»:

Նա հայտարարել է Լիբանանին օգնելու Իրանի պատրաստակամության մասին:

Այսօր Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Լիբանանի նախագահի, խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ: