Ընդգծվել է Իրան-Թուրքիա հարաբերությունների ընդլայնման կարևորությունը
Անկարայում Իրանի դեսպանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահի հետ Իրանի փոխարտգործնախարարի հանդիպմանը, նշելով. «Հանդիպման ընթացքում ընդգծվեց երկու երկրների կամքը ՝ ունենալ լավագույն բարիդրացիական հարաբերություններ և ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու բարեկամությունը»:
Անկարայում ԻԻՀ Մոհամմադ Ֆարազմանդը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի `Թուրքիա կատարած այցի մասին: Նա գրել է. «Թուրքական իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի հետ Բաղերիի հանդիպման ժամանակ, կողմերն ընդգծել են երկու երկրների կամքը՝ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու բարեկամությունը»:
Իրանի ԱԳ նախարարի նոր քաղաքական տեղակալ Ալի Բաղերին Թուրքիայից հետո մեկնել է Կատար, Պակիստան և Օման, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրների պաշտոնյաների հետ: