Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Լիբանանին աջակցելու Իրանի պատրաստակամությունը
Մի խումբ լիբանանցի խորհրդարանականների, քաղաքական կուսակցությունների և խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Լիբանանին աջակցելու Իրանի պատրաստակամությունը:
Իրանի ռաղիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում աջակցել Լիբանանին, հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր կարողությունները՝ Լիբանանի հետ հարաբերությունները զարգացնելու համար»:
Հանդիպման ընթացքում քննարկված ամենակարևոր թեմաներից էին Իրանի աջակցության գնահատումը, Սիոնիստական ռեժիմի դիմակայելու դիմադրության առանցքը, իմպերիալիզմի դեմ պայքարում միասնության պահպանումը և համագործակցությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսական շրջափկումն ամբողջությամբ ճեղքելու համար: