Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Լիբանանին աջակցելու Իրանի պատրաստակամությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i152654-Ամիր_Աբդոլլահյանն_ընդգծել_է_Լիբանանին_աջակցելու_Իրանի_պատրաստակամությունը
Մի խումբ լիբանանցի խորհրդարանականների, քաղաքական կուսակցությունների և խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Լիբանանին աջակցելու Իրանի պատրաստակամությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2021 12:57 Asia/Tehran

Մի խումբ լիբանանցի խորհրդարանականների, քաղաքական կուսակցությունների և խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Լիբանանին աջակցելու Իրանի պատրաստակամությունը:

Իրանի ռաղիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում  աջակցել Լիբանանին, հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր կարողությունները՝ Լիբանանի հետ հարաբերությունները զարգացնելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկված ամենակարևոր թեմաներից էին Իրանի աջակցության գնահատումը, Սիոնիստական ​​ռեժիմի դիմակայելու դիմադրության առանցքը, իմպերիալիզմի դեմ պայքարում միասնության պահպանումը և համագործակցությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսական շրջափկումն ամբողջությամբ ճեղքելու համար: