Տեղի է ունեցել Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության նորանշանակ ղեկավարի ներկայացման արարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i152724-Տեղի_է_ունեցել_Իրանի_ռադիոհեռուստատեսության_կազմակերպության_նորանշանակ_ղեկավարի_ներկայացման_արարողությունը
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության համագումարների կենտրոնում տեղի է ունեցել կազմակերպության նորանշանակ ղեկավարի ներկայացման արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2021 13:36 Asia/Tehran

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության համագումարների կենտրոնում տեղի է ունեցել կազմակերպության նորանշանակ ղեկավարի ներկայացման արարողությունը:

Այսօր Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության համագումարների կենտրոնում տեղի է ունեցել կազմակերպության   նորանշանակ  ղեկավար Փեյման Ջեբելիի ներկայացման արարողությունը՝ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի ղեկավարի, խորհրդարանի նախագահի, երկրի զինվորական ու քաղաքացիական պատասխանատուների և  ռադիոհեռուստատեսության մի խումբ տնօրենների ու աշխատակիցների մասնակցությամբ:

Արարողության ժամանակ,  բարձր է գնահատվեց Իրանի ռադիոհեռուստատեսության նախկին ղեկավար Ալի Ասգյարիի ավելի քան հինգ տարվա աշխատանքը:

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության նոր ղեկավար Փեյման Ջեբելին արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Ազգային լրատվամիջոցները պետք է լինեն անդրսահմանային ու միջազգային և  մշտապես ասելիք ունենան աշխարհին»:

Իրանի ռադիոհեռուստատեսության նոր ղեկավարն ընդգծել է.«Այս ընթացքում կօգտագործվեն երիտասարդների  մշակութային  կարողությունները»:

Ջեբելին ասել է.«Ազգային լրատվամիջոցների առանցքը պետք է լինեն ինքնությունն ու  արդարությունը»:

Նրա խոսքով՝ Ազգային լրատվամիջոցը դատապարտված է փոփոխության, որին անհրաժեշտ է թե՛ կայունություն և թե՛ փոփոխություն: