Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստից բեռնարկղային ապրանքների արտահանման 18 տոկոս աճ է գրանցվել
Իրանի Հորմոզգանի Շահիդ Ռաջայի նավահանգստից բեռնարկղերով ապրանքների արտահանումը վերջին 6 ամիսների ընթացքում աճել է 18 տոկոսով:
IRAN PRESS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շահիդ Ռաջայիի առևտրային նավահանգիստը՝ 10 կոնտեյներային նավահանգստով և 2,500 մետր երկարությամբ ու առաջադեմ սարքավորումների օգտագործմամբ, Իրանի ամենակարևոր առևտրային նավահանգիստն է ու տարածաշրջանային և միջազգային ծովային առևտրի կարևոր կենտրոններից մեկը:
Շահիդ Ռաջայի նավահանգիստը, որպես Իրանի ամենամեծ կոնտեյներային նավահանգիստը՝ տարեկան 6,5 միլիոն տարողությամբ, Պարսից ծոցի և Օմանի ծովի ամենակարևոր նավահանգիստներից մեկն է՝ արտահանման, տարանցման և ներմուծման ոլորտում:
Ըստ Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովային հարցերի գլխավոր տնօրեն Ալիռեզա Մոհամադի Քարաջիրանի, Շահիդ Ռաջաեի նավահանգստում վերջին 6 ամիսների ընթացքում բեռնաթափվել է 1.556.063 տոննա հիմնական ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 44 տոկոս աճ է արձանագրել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio