Ռայսին շնորհավորել է Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականին ՝ աշխարհի փոխչեմպիոնի կոչման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i152834-Ռայսին_շնորհավորել_է_Իրանի_ըմբշամարտի_ազգային_հավաքականին_աշխարհի_փոխչեմպիոնի_կոչման_կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կիրակի օրը շնորհավորել է ըմբշամարտի ազգային հավաքականին ՝ աշխարհի փոխչեմպիոնի կոչման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 04:31 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կիրակի օրը շնորհավորել է ըմբշամարտի ազգային հավաքականին ՝ աշխարհի փոխչեմպիոնի կոչման կապակցությամբ:

Այաթոլլահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին, իր ուղերձում,  իրանցի ըմբիշներին  շնորհավորել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճելու համար: Նա նշել է. «Այս հզոր և հուսադրող ներկայությունը ցույց է տալիս, որ կենսունակ և հզոր ժողովուրդը մեծ քայլեր է անում՝ բարձր գագաթները նվաճելու ուղղությամբ և ապացուցում է երկրի  կյանքով լի երիտասարդների արժանավորությունը»

Այաթոլլահ Ռայիսին բարձր է  գնահատել  Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի  մարզիչների ջանքերը, շնորհավորելով  ըմբիշների պատմական հաղթանակը աշխարհի առաջնությունում չորս ոսկե և երկու բրոնզե մեդալներով փոխչեմպիոնի կոչումը նվաճելը: 

2021 թվականին Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ավարտին Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականը,  նվաճելով  4 ոսկե, 2 բրոնզե մեդալ  և 146 միավոր, արժանացավ փոխչեմպիոնի կոչմանը: